Ազգային ժողովում ժամը 15:30-ին պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ կանցկացվի:

Նշենք, որ օրակարգում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Այդպիսով, հանձնաժողովի անդամները կրկին կհանդիպեն, որպեսզի քննարկեն հարցը երկրորդ ընթերցմամբ: