Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, յուրացման կամ վատնման` 7, թմրամիջոցի հայտնաբերման` 4, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, համակարգչային գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի իրացման, սպանության սպառնալիքի, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, ինքնասպանության հասցնելու և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: