Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսության ամենամեծ անկման և գործազրկության աճի պայմաններում կառավարությունները ամեն ինչ անում են երկրների տնտեսությունը վերականգնելու համար:Մասնավորապես Ֆրանսիան այսօր առավոտյան հայտարարել է 100 միլիարդ եվրո խթանիչ փաթեթի ներդրման մասին: Այն նպատակ ունի տնտեսությունը հանել ճգնաժամից և վերացնել համավարակի՝ տնտեսության վրա թողած հետևանքները, գրում է The Guardian պարբերականը:

Փարիզում ներկայացված բազմակողմանի այս ծրագիրը ստացել է France Relaunch անվանումը: Ծրագրում ներառված են աշխատավարձերի սուբսիդիաներ, բիզնեսի հարկերի կրճատումներ և բնապահպանական ծրագրերի ֆինանսավորում: Պաշտոնյաների խոսքով` այս որոշման նպատակը խոր արմատացած տնտեսական խնդիրների լուծումն է, մասնավորապես՝ թույլ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման հարցերի լուծումը:

Գումարներ են նախատեսվել նաև տրանսպորտային ցանցերը բարելավելու համար: Եվս 2 մլրդ եվրո է հատկացվելու ջրածնի էներգիայի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար: