Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու, հաղորդում է Aliq.ge-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:

ՆԳՆ տեղեկատվությամբ՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել: