ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը: Այս վարկածը Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հնչեցրել է Fox News-ի եթերում:

Պոմպեոյին հարցրել են, թե ո՞ ր երկիրն է առավել վտանգավոր ԱՄՆ-ի համար` Չինաստանը, թե՞ Ռուսաստանը: «Արտասահմանյան տերության կողմից ԱՄՆ-ի համար ամենալուրջ սպառնալիքը գալիս է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունից», — պատասխանել է պետքարտուղարը: Նրա խոսքով`

«ՉԿԿ-ն հզորացնում է իր զինված ուժերը, այն ներթափանցել է Միացյալ Նահանգներ այնպես, ինչպես դա չի արել Ռուսաստանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պոմպեոյի` ԱՄՆ-ի պատճառով Չինաստանը «տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ոչնչացվել»: «Դրանք անընդունելի գործողություններ են: Նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը թույլ չի տա, որպեսզի դա շարունակվի»,- ասել է պետքարտուղարը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը չորեքշաբթի CNN-ի եթերում ասել էր, որ Չինաստանը Ռուսաստանից ավելի ակտիվ է, ինչ վերաբերում է այդ երկրներին վերագրվող ազդեցությանն ամերիկյան ընտրությունների վրա:

Բարին հարցրել էին, թե ո՞րն է երեք պետություններից` Ռուսաստան, Չինաստան կամ Իրան, ավելի համառորեն փորձում միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: «Ես կարծում եմ, որ դա Չինաստանն է», — պատասխանել էր նախարարը: «Ես եկել եմ այս եզրակացության, քանի որ տեսել եմ հետախուզական տվյալները»,- ասել էր նա: Ապա նա պարզաբանել էր, որ խոսքն «ԱՄՆ-ի վրա ազդելու» ենթադրյալ փորձերի մասին է: