ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է գերմանացի մասնագետների հայտարարությանը բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին՝ շեշտելով, որ նախքան նրան Բեռլին տեղափոխելը համալիր հետազոտություններ են անցկացվել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, սակայն թունավոր նյութի հետք չի հայտնաբերվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել գերմանական կողմին՝ հույս ունենալով, որ պաշտոնական պատասխան կստանա»:

«Մեր բժիշկները նույնպես պաշտոնապես առաջարկել են տվյալների փոխանակում անել և դեռ, ցավոք, պատասխան չեն ստացել գերմանացի գործընկերներից»,- հավելել է Պեսկովը: