Ֆուտբոլի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարը մեկնարկում է սեպտեմբերի 3-ին: Առաջին խաղային օրը կանցկացվեն 10 հանդիպումներ A, B, C և D դիվիզիոններում:

Օրվա կենտրոնական խաղը տեղի կունենա Շտուտգարտում, որտեղ Գերմանիայի հավաքականը կընդունի իսպանացիներին:

Հիշեցնենք որ  Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ խմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ: Հայկական թիմը սեպտեմբերի 5-ին պայքարը կսկսի մակեդոնացիների դեմ արտագնա խաղով:

Ազգերի լիգա, առաջին տուր

A դիվիզիոն, 4-րդ խումբ

Գերմանիա – Իսպանիա՝ 22:45-ին (Երևանի ժամանակով)

Ուկրաինա – Շվեյցարիա՝ 22:45

B դիվիզիոն, 4-րդ խումբ

Բուլղարիա – Իռլանդիա՝ 22:45

Ֆինլանդիա – Ուելս՝ 22:45

3-րդ խումբ

Ռուսաստան – Սերբիա՝ 22:45

Թուրքիա – Հունգարիա՝ 22:45

C դիվիզիոն, 3-րդ խումբ

Մոլդովա – Կոսովո՝ 22:45

Սլովենիա – Հունաստան՝ 22:45

D դիվիզիոն

Լատվիա – Անդորրա՝ 20:00

Ֆարերյան կղզիներ – Մալթա՝ 22:45