Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղանիստ համայնքի սուպերմարկետի գլխավոր հաշվապահը մեկ ամսվա ընթացքում, բանկային փոխանցումների միջոցով, նշված ՍՊԸ-ից հափշտակել է շուրջ 4.000.000 դրամ:

Օգոստոսի 22-ին Երևանի բնակչուհի, 30-ամյա հաշվապահը Գեղանիստ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա օգոստոսի 1-ից մինչև 21-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, նշված ՍՊԸ-ի հաշվից հափշտակել է մոտ 4.550.000 դրամ և փոխանցել իր անձնական հաշվեհամարին:

Առևտրի կենտրոնի տնօրենից ընդունվել է հաղորդում:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: