Մայրը ստիպված է եղել իր երկու երեխային նետել երրորդ հարկի պատուհանից, որպեսզի փրկի նրանց հրդեհից: Այս մասին հայտնում է ТОК-ը` նշելով, որ անկումը մեղմելու համար մարդիկ ներքևում սավաններ են փռել:

Նշվում է, որ վաղ առավոտյան հրդեհը բռնկվել է Նովոսիբիրսկում գտնվող 9 հարկանի բնակելի շենքում: Ականատեսները կանչել են հրշեջներին, սակայն պարզվել է, որ մայրն իր երկու երեխաների հետ արգելափակվել է երրորդ հարկի հրդեհվող բնակարանում: Բարեբախտաբար, ականատեսներն ու հարևաններն արագ են արձագանքել և օգնել են կնոջը:

Նշվում է, որ հրդեհի պատճառ է հանդիսացել կարճ միացումը: