Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը, ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները:

Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ գործընկերների նման, նորմալ խոսք չի հասկանում:

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի:

Հայոյանքի իրական բրենդերի պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա:

Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ «Ne sutor supra crepidam judicet» (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի)», — նշել է Աշոտյանը։