ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ տարվա հուլիսին ԱՀԿ-ից վերջնական դուրս գալուց հետո ԱՀԿ-ի համար նախատեսված ֆինանսները վերաուղղել ՄԱԿ-ի այլ ծրագրերին, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Ցավոք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձախողվել է ոչ միայն COVID-19-ին, այլ վերջին տասնամյակների առողջական այլ ճգնաժամերին իր արձագանքում: Բացի այդ, ԱՀԿ-ն հրաժարվել է անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել`սկսած Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից իր անկախության ցուցադրումը:

Երբ նախագահ Թրամփը հայտարարեց կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, նա պարզ հասկացրեց, որ մենք ավելի հուսալի եւ թափանցիկ գործընկերներ ենք փնտրելու:

ԱՀԿ-ից դուրս գալն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 6-ին, եւ նախագահի հայտարարությունից հետո ԱՄՆ կառավարությունը աշխատում էր գործընկերներ գտնելու համար, որպեսզի իրականացնեն այն գործողությունները, որ նախկինում ԱՀԿ-ն էր անում։

Այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է ԱՀԿ-ից դուրս գալու եւ ամերիկյան ռեսուրսները վերաբաշխելու հետագա քայլերի մասին: Այս վերահղումը ներառում է ԱՀԿ-ի կողմից նախատեսվող գնահատված ներդրումների մնացորդի վերածրագրավորում`ՄԱԿ-ի այլ վճարների համար:

Բացի այդ, մինչեւ 2021-ի հուլիս ամիսը Միացյալ Նահանգները կնվազեցնի իր համագործակցությունը ԱՀԿ-ի հետ, ներառյալ ԱՀԿ-ի կենտրոնակայանից, տարածաշրջանային եւ արտասահմանյան գրասենյակներից Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների (HHS) դեպարտամենտի աշխատակիցներին հետ կանչելը: ԱՄՆ-ի մասնակցությունը ԱՀԿ-ի տեխնիկական հանդիպումներին եւ միջոցառումներին կորոշվի ըստ առանձին դեպքերի»: