«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նորից խոսվում է քաղաքական «թեժ աշնան» մասին, իսկ ահա իշխանության ներկայացուցիչների կողմից այս տեղեկություններին արձագանքում են հեգնանքով ու քամահրանքով։ Նրանց կարծիքով՝ ամեն տարի էլ այդ կարգի տեղեկություններ շրջանառվել են: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ լուրերն իրականում, մեղմ ասած, անհիմն չեն, ավելին, այդ ուղղությամբ այս շրջանում կոնկրետ քայլեր են իրականացվում, որի արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում առաջիկա ամիսների ընթացքում կտրուկ ակտիվացումներ են սպասվում, ի դեպ՝ մի քանի ուղղություններով։ Ընդ որում, այս դաշտում տեղի է ունենալու հստակ դերաբաշխում, թե քաղաքական որ ուժն ինչ պրոֆիլով է մտնելու «թեմայի» մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում