Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի’ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»։

Նշենք, որ Րաֆֆի Ասլանյանը համակարգի հնաբնակներից է, նա եղել է Շիրակի մարզի դատախազը, ապա՝ Երեւան քաղաքի դատախազը, այդ պաշտոնից ազատվել է եւ նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ։ Ավելի ուշ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նա դարձել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։

Нет описания.