Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:

Yerevan.today-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է որպես ապատեղեկատվություն. «Նման հանդիպում տեղի չի ունեցել, դա ապատեղեկատվություն է»։

Նշենք նաեւ, որ լուրը հերքել էր նաեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: