Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «Սևիլիային» միանալուց առաջ հրաժեշտի ասուլիս է տվել «Կամպ Նոու» ստադիոնում:

32-ամյա կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ նշելով, որ «Բարսելոնան» համարում է իր տունը:

«Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ այս ակումբում: Այս ակումբն իմ տունն է

«Բարսելոնայում» իմ լավագույն պահը եղել է Չեմպիոնների լիգայում հաղթանակը: Եթե «Բարսելոնայի» դեմ խաղերում դառնամ գոլի հեղինակ, ապա չեմ նշի գոլը»,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 310 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում: