ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 07:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ Հ․ ), «Toyota Pickup» (վարորդ՝ Վահագն Հ.), «ԳԱԶել», «Opel», «Mini Cooper», «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հակոբ Հ․-ն և ուղևոր Ջուլիետա Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: