Սեպտեմբերի 2-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է շինության տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:41-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ) և կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ):