Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե ինչ կդառնար, եթե չլիներ ֆուտբոլիստ:

Թվիթերում իր հետևորդներից մեկի հարցին 20-ամյա հարձակվողը պատասխանել է. «Կդառնայի ռեփեր կամ ֆերմեր»:

Էրլինգ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի ձմռանը ավստրիական «Զալցբուրգից»:

Դորտմունդյան թիմի կազմում 15 խաղում Հոլանդը դարձել է 13 գոլի հեղինակ: