Կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ Հռոմի պապը հավատացյալների ներկայությամբ առաջին քարոզն է իրականացրել: Նա նույնիսկ որոշակի շփում է ունեցել մարդկանց հետ:

Բանն այն է, որ Սուրբ Աթոռը սկսել է մեղմացնել սահմանափակումները: Մարդիկ եղել են դիմակներով, սոցիալական որոշակի հեռավորության վրա, իսկ Վատիկանի տարածք մուտք գործելիս նաև ջերմաչափվել են:

Նա խոսել է համավարակի մասին՝ նշելով, որ այն ավելի մերկացրեց ու խորացրեց սոցիալական անհավասարությունը: Մինչ այս ավելի քան 6 ամիս Հռոմի պապը չորեքշաբթի օրերի ավանդական քարոզը իրականացնում էր իր անձնական գրադարանում, իսկ հավատացյալները նրան լսելու հնարավորություն ունեցել են առցանց: