«Բավարիան» հաղորդել է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վերադարձել է «Բարսելոնա»։

Բրազիլացին նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց մյունխենյան ակումբում։ Նա թիմի հետ հաղթեց Բունդեսլիգան ու Չեմպիոնների լիգան։

Հաղորդվում էր, որ Կոուտինյոյի միակ հավակնորդը «Արսենալն» է։

Նախորդ մրցաշրջանում Կոուտինյոն Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 8 գոլ ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը ՉԼ քառորդ եզրափակչում «Բարսելոնային» երկու գոլ էր խփել։