Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:

Խոսելով բանակի պատրաստվածության և վերազինման մասին՝ նախարարը նշել է, որ բանակն այնպիսի մի կառույց է, որն անընդհատ կատարելագործման, զարգացման տեղ ունի:

«Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք պաշտպանության բանակի դերը: Արցախի և Մայր հայրենիքի ռազմաքաղաքական ղեկավարների, զինված ուժերի կատարած համատեղ աշխատանքներով փորձում ենք էլ ավելի կատարելագործվել և արժանի հակահարված տալ հակառակորդին»,- մասնավորապես ավելացրել է Ջ. Հարությունյան և ողջ հայությանը շնորհավորել ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: