Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել երկրներին կարանտինից հետո սկսել միջազգային սահմանների բացման գործընթացը:

Նա հավելել է, որ կազմակերպությունը ողջունում է նաև տնտեսությունների և համայնքների բացումը ամբողջ աշխարհում:

«Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները դպրոցներ վերադառնում, իսկ մարդիկ՝ իրենց աշխատավայրեր», – ասել է Գեբրեյեսուսը:

Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա անվտանգ կերպով, ուստի, աղետից խուսափելու համար, իշխանությունները չպետք է անվերահսկելի գործեն: