Գլոբալ տաքացման պատճառով օդի միջին ջերմաստիճանն Ալպերում բարձրացել է երկու աստիճանով, ինչի արդյունքում գիտնականներն այս տարի հսկայական սառցադաշտի քայքայում են արձանագրել Շվեյցարական Ալպերում, ինչպես նաև փլուզվելուն մոտ ևս երկու սառցադաշտ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հաղորդագրության մեջ: «Անոմալ բարձր ամառային ջերմաստիճանը բացասաբար է ազդում ալպյան սառցադաշտերի վրա: Շվեյցարական Ալպերում Տուրտման սառցադաշտը կիսվել է երկու մասի՝ կորցնելով 300 հազար խորոնարդ մետր ձյուն օգոստոսի 6-ին տեղի ունեցած հալոցքի պատճառով»,- ասվում է գիտնականների հայատարարության մեջ:

Սառցաբանները հիշեցրել են, որ իտալիական սառցադաշտը, որը գտնվում է Մոնբլան լեռնազանգվածի կազմում, երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է փլուզման եզրին: Այս տարի սառցադաշտի հալոցքն արագացել է, ինչի պատճառով հարակից տների և հյուրանոցների բնակիչներն օգոստոսին տարհանվել էին: Սառցադաշտն օրակա ավելի քան 500 000 խորոնարդ մետր սառույց էր կորցնում: Գիտնականները շարունակում են ուսումնասիրությունները, քանի որ սառցադաշտում առաջացած ճեղքվածքը պահպանվում է:

Նշվում է, որ Ֆրանսիական Ալպերում՝ Մոնբլանի շրջանում, արձանագրվել է մինչև 40 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: