Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Առաջին շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում ուժեղ է գտնվել բոսնիացի Դամիր Ջումհուրից՝ 6:1, 6:4, 6:1:

Երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի բրիտանացի Կայլ Էդմունդը:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը US Open-ի եռակի հաղթող է և տիտղոս նվաճել է 2011, 2015 և 2018 թվականներին: