Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները երկուշաբթի գիշերն ատրճանակով զինված աֆրոամերիկացու են գնդակահարել, ով դիմադրություն էր ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին երեքշաբթի հայտնում է ABC հեռուստաընկերությունը` վկայակոչելով  շերիֆի գրասենյակի ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ ստիկանությունը փորձել է կանգնեցնել աֆրոամերիկացուն, ով ընթանում էր հեծանիվով` խախտելով երթեւեկության կանոնները: Երբ ոստիկանությանը դա հաջողվել էր, նրանց եւ օրինախախտի միջեւ քաշքշուկ էր սկսվել: Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ էր վայր գցել: Շերիֆի ներկայացուցչի խոսքով` դրանից հետո ոստիկանությունը մի քանի անգամ կրակել են օրինախախտի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ այժմ ընթանում է միջադեպի հետաքննությունը: Դեպքի վայրում մի շարք ցուցարարներ են հավաքվել: