Քիչ առաջ ալկոհոլային թունավորում նախնական ախտորոշմամբ եւս մեկ քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասացին ԲԿ-ի ընդունարանից: Թե ինչպես է այս պահին գնահատվում նրա առողջական վիճակը, դեռեւս հայտնի չէ: Թունավորվածը 53 տարեկան տղամարդ է, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Ընդունարանից հայտնեցին նաեւ, որ գիշերվա ընթացքում ահազանգերը եղել են տարբեր ժամերի, տարբեր գյուղերից, հետեւաբար միջոցառում չի եղել: Մեր զրույցում աշխատակիցը հայտնեց նաեւ, որ թունավորվածները հիմնականում 50-ից բարձր տարիքի են։