Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական եւ փոխվստահելի հարաբերությունները հետագայում եւս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում», — նշված է վարչապետի ուղերձում։