Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օրը
Սիրելի´ աշակերտներ, մանկավարժներ ու ծնողներ,Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը:Առանձնահատուկ շնորհավորում ենք առաջին դասարանցիներին, ովքեր Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմին. թող ուսումնառության այս տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն նրանց համար:

Մաղթում ենք բոլորին արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:

Արգամ Աբրահամյանի ֆեկսբուքյան էջից։