Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը սեպտեմբերի 7-ին ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։

Նա նշեց, որ դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Ասատրյանի կալանքը եւս 2 ամիս երկարացնելու վերաբերյալ։

Նշենք, որ Վանիկ Ասատրյանը կալանավորվել էր 2017 թվականի ընտրակաշառքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար):