Արցախի նախարար Արայիկ Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Այս տարի այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ երկարատեւ հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության եւ դաստիարակության գործում անչափ կարեւոր է կենդանի շփումը:

Նաեւ դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում եւ բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը: Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, եւ խնդրանքս է հետեւողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Ուսումնական տարին նշանավորվում է նաեւ մեկ այլ կարեւոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը: Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլեւ տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու եւ ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:

Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ եւ գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձեւավորման ճանապարհին է՝ դպրոցում եւ բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդո՛ր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան:

Բարի ՜ ընթացք եւ նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում: