77 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Վորոնինները» սերիալի աստղ Բորիս Կլյուևը: Այս մասին ТАСС-ին հայտնել է Փոքր թատրոնի տնօրեն Տամարա Միխայլովան:

«Բորիս Վլադիմիրովիչը հեռացավ կյանքից, մենք դրա մասին իմացանք մի քանի րոպե առաջ»,- ասել է Միխայլովան: Նա նշել է, որ Կլյուևը երկար ժամանակ հիվանդ էր և մահացել է քաղցկեղից: