«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ արշավն ու բողոքը միայն փողոցում կամ Ֆեյսբուքում չեն ընթանում։ Արայիկ Հարությունյանին, պարզվում է, հարյուրավոր նամակներ են ուղղում քաղաքացիները՝ հաճախ փողոցային բառապաշարով։ Դրանք ուղարկում են նախարարության հասցեով։

Մեզ պատմեցին, որ նամակներում շատ հազվադեպ հանդիպում են նաեւ շնորհակալական խոսքեր, սակայն գերակշռող մասը քննադատություններն ու հայհոյանքներն են, վիրավորական արտահայտությունները։ Հաճախ դրանք «ես քեզ նախարար նշանակողի․․․» ոճի մեջ են։ Եվ այդ նամակներն ամեն օր կարդում են ԿԳՄՍՆ աշխատակիցներն ու հայտնվում անհարմար դրության մեջ, քանզի ստիպված են նման հայհոյանքներին բովանդակային պատասխաններ գտնել․ օրենքը պարտադրում է գրավոր պատասխանել նամակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում