Հայաստանի ԱԺ նխագահ Արարատ Միրզոյանն Արցախի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

«Հարգելի պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Անթաքույց հպարտությամբ եմ հետեւում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաեւ միջազգային հանրության ուշադրությունից:

Պարոն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի եւ անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի միասնականության:

Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն եւ հավերժորեն են փորագրել պատմության մեջ:

Վերստին շնորհավորելով ազատության եւ անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում: