Այս տարի աննախադեպ կուրսանտների աննախադեպ թիվ է ընդունվել Հայաստանի ռազմակրթական հաստատություններ: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Առանց թվեր նշելու փոխնախարարը հայտարարեց, որ զինվորական ծառայության գրավչությունն աճում է: Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան նույնպես աննախադեպ թվով կուրսանտներ են ընդունվել, եւ առաջին անգամ ընդունվել են աղջիկներ:

«Ինչպես հայտնի է, երեկ զորակոչն ավարտվեց: Եվ նույնպես աննախադեպ բարձր ցուցանիշ է` վերջին տարիների համեմատ: Հատկապես` զորակոչ-ռեսուրս համեմատության մեջ: Սա ընթացիկ քաղաքականության արդյունքն է: Զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ սոցիալական պայմանները բարելավելու համար լրացուցիչ բարեփոխումներ են նախատեսվում»,- նշեց փոխնախարարը: