Բրազիլիայում հայտնաբերել են պացիենտի, որը հինգ ամիս COVID-19-ի կրող է եղել, գրում է O Globo թերթը՝ վկայակոչելով Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի մոլեկուլային վարակաբանության լաբորատորիային:

Խոսքը մի կնոջ մասին է, որը 152 օր վարակված է եղել, նա ախտանիշներ չի ունեցել, բայց միեւնույն ժամանակ կարող էր վարակել ուրիշներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սա վիրուսի առկայության առավել երկար արձանագրումն է (մարդու մարմնում — խմբ.) աշխարհում եւ վկայությունն է այն բանի, թե ինչ դեր է խաղում անախտանիշ հիվանդությունը համավարակի տարածման մեջ»,- նշում է թերթը:

Հետազոտողները 3000 մարդու մոլեկուլային թեսթեր են անցկացրել, նրանցից մի քանիսը այլեւս ոչ մի ախտանիշ չի զգացել, բայց մի քանի օր շարունակել է վիրուսակիր լինել: