Կատալոնական «Բարսելոնան» ակնկալում է ուժեղացնել կազմը «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայով, ով Լիգա 1-ի մեկնարկային խաղում կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել, իսկ «Լիոնը» հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ 4-1:

Ըստ Mundo Deportivo-ի, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկել ֆրանսիական ակումբին պաշտպան Սամուել Ումտիտիին, ում տրանսֆերի դիմաց նրանք ցանկանում են ձեռք բերել Նիդերլանդների ազգային հավաքականի խաղացողին: Դեպայի ծառայություններով հետաքրքրված է ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով ավելի վաղ աշխատել էր ֆուտբոլիստի հետ հավաքականում:

Ամենայն հավանականությամբ «Բարսելոնան» կհամաձայնի նաև հավելյալ գումար վճարել Դեպայի տրանսֆերի համար, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 45-50 միլիոն եվրո: