ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, շնորհավորական ուղերձում ասված է. «Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործիչ, ով շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար:

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում»: