Օգոստոսի 29-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ինտերպոլի դիմաց վիճաբանություն է, հնչել են կրակոցներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարկավագի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վարորդներից մեկի ընկերը օդաճնշիչ ատրճանակը թափահարել է օդում՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Նա բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ ներկայացնելով նաև ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր: