Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 18։45-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Վարդան Ս․-ին (ծնված 2003 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։