Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:

Այս մասին գրում է Transfermarkt-ը: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Մխիթարյանը առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ, և հռոմեական թիմը պայմանագիր կստորագրի նրա հետ: