«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բոյկոտում է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի մարզումները, հաղորդում է Marca-ն։ Նա չի ներկայացել բուժզննման եւ օգոստոսի 31-ից վերսկսված մարզումներին։

Մեսիի պայմանագրով 11-ից 30 օր թիմից բացակայելու համար ֆուտբոլիստը կզրկվի աշխատավարձի 25 տոկոսից։

Մեսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

«Բարսելոնան» տրանսֆերի համար պահանջում է պայմանագրով սահմանված 700 միլիոն եվրոն։