Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 12։43-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:10-ին: Այրվել են «Opel B» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը և խցիկը՝ մասամբ: