Ղազախստանի իշխանությունները հայտարարել են կարանտինի թուլացման մասին, հաղոդում է Tengrinews.kz-ը:
Գլխավոր բժիշկ Այժան Եմագամբետովան փոփոխություններ է մտցրել համապատասխան հրամանագրում:
Հանրապետությունում վերսկսվել է գնացքների, միջքաղաքական եւ քաղաքամերձ ավտոբուսների երթեւեկությունը: Սանիտարական պայմանները պահպանելու դեպքում կարող են աշխատանքը վերսկսել մշակույթի հաստատությունները, սպորտային կենտրոններն ու լողավազանները, ինչպես նաեւ կրոնական հաստատությունները;
Հուլիսի 29-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երկարաձգել էր խիստ կարանտինային սահմանափակումների գործողությունը:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 000 մարդ, մահացել է 1523 մարդ: