Հնդկաստանի զինված ուժերը Չինաստանին մեղադրում են Հիմալայների հետ վիճելի սահմանին «սադրանք» կազմակերպելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել արեւելյան Լադաքհի շրջանում շաբաթ երեկոյան, վկայում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որը քիչ մանրամասներ է պարունակում:
Սակայն հնդկական երեք ռազմական աղբյուրներն AFP-ին հայտնել են, որ չինական զինված ուժերը հատել են գոտին, որը Հնդկաստանն իր տարածքն է համարում, եւ հետ են մղվել:
Երկու կողմերի հրամանատարները երկուշաբթի բանակցություններ են վարել` լարվածությունը մեղմելու համար:
Չինաստանը չի հաստատել միջադեպը, սակայն արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը «միշտ խստորեն հետեւել են» ոչ պաշտոնական սահմանին, որը հայտնի է որպես փաստացի վերահսկողության գիծ:
Հունիսի 15-ին երկու կողմերի զորքերը ձեռնամարտի էին բռնկվել Լադաքհում, ինչի արդյունքում զոհվել էր 20 հնդիկ զինվորներ:
Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են վերջին բախումների համար եւ այդ օրվանից տասնյակ հազարավոր զինվորներ են ուղարկել տարածաշրջան: Ռազմական եւ դիվանագիտական բանակցությունները փակուղու մեջ են հայտնվել: