Այս պահից ես մի քանի օր արձակուրդի մեջ եմ եւ այս պահին ուղիղ եթեր եմ մտել, որովհետեւ այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել. Հիմա գտնվում են Հայոց արքա Աշոտ Երկաթի բերդում, որը գտնվում է Իջեւանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Այս մասին Faxcebook-իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ իհարկե, պարիսպները, միջնաբերդերը, ինչ-որ շինությունների ավերակներ պահպանվել են, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, ավերակ վիճակում է բերդը: Նրան, որոնք չեն եղել, խորհուրդ կտայի անպայման այցելել այստեղ»,-ասաց Փաշինյանը:

Նա ցուցադրեց միջնաբերդն ու անկրկնելի բնությունը՝ ասելով. «Սա մեր հայրենիքն է: Սա մեր արքաների, մեր պետականության մեզ ժառանգած հայրենիքը»:

Փաշինյանը խորհուրդ տվեց կարդալ Հայ ժողովրդի պատմությունը, իմանալ, ճանաչել ու զարգացնել հայրենիքը:

Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 31. August 2020