«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN-ը։

Իտալական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 70 միլիոն եվրո, անգլիական թիմն առաջարկում է մինչեւ 65 միլիոն եվրո։ Կուլիբալին մտադիր է խնդրել «Նապոլիի» ղեկավարությանը չխանգարել իր տեղափոխությանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։

«Մանչեսթեր Սիթին» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ։ Կուլիբալին կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Նա 2014-ին է բելգիական «Գենկից» տեղափոխվել «Նապոլի», որի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2013թ․ հունիս։