Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 23։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենկանի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում և անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շենկանի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 31-ին ժամը 00:32-ին, մարվել` 03:23-ին: Այրվել են անասնագոմի և հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 50 քմ) և հացատան ներսում կուտակված գոմաղբը (մոտ 20 խմ)։ Անկել են երկու խոշոր եղջերավոր անասուն։