Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ հնարավոր ծեծկռտուքի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ Ոստկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին։ Քաղաքապետը իհարկե շտապել էր հերքել իր մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը։ Սակայն, երեկ լրատվամիջոցներում հրապարակվեց միջադեպի տեսանյութը։

Գլխավոր դատախազությունից էլ Irakanum.am-ին հայտնեցին, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ-ի 113-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ։

Հիշեցնենք նաեւ, որ ըստ հրապարակումների՝ Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:

Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:

Irakanum.am