Օգոստոսի 28-ին բժշկական երկու կենտրոններից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ազդրի ծակած և հրազենային վերքերով հիվանդանոց բուժօգնության դիմած 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ Պռոշյան փողոցի եկեղեցու մոտ պայթյունի ձայն է լսել, ինչից հետո նկատել է, որ ոտքը վնասված է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի հետնամասում՝ իր կողմից ձևափոխված փամփուշտով գազային ատրճանակից անզգուշաբար կրակելու հետևանքով:

Ատրճանակը հայտնաբերվել է:

Տղամարդը ներկայացրել է նաև օդաճնշիչ ատրճանակ՝ պահունակում մետաղյա 10 գնդակով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: