Իտալական «Ռոման» վերադարձել է արձակուրդից։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմում մարզումները վերսկսել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հռոմեական թիմում առաջին մարզումն է անցկացրել իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, որը ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ռոմային»։ Նրա նախորդ թիմը Լոնդոնի «Չելսին» էր։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն, պաշտպան Բրունո Պերեսը եւ կիսապաշտպաններ Կառլես Պերեսն ու Ջասթին Կլույվերտը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք ինքնամեկուսացել են։
🟥🟨 La gallery del nostro primo allenamento del 2020-21 a Trigoria 🟨🟥
📸 https://t.co/bBSKjCcCnu#ASRoma pic.twitter.com/zRTgvQOJD8
— AS Roma (@OfficialASRoma) August 29, 2020